Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված դպրոցի 3 շրջանավարտներ՝ Գագիկ Խաչատրյանի, Ավետիս Վարդանյանի և Գաբրիել Ավետիսյանի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը:Իր հարգանքի տուրքը զոհված զինծառայողների հիշատակին մատուցեց նաև մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանը:
Խաչքարի օծման արարողությունն իրականացրեց Գուգարաց թեմի առաջնոդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Հավերժ փա՛ռք ձեզ, տղանե՛ր:
Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:






