Գլխավոր Без рубрики 20 օր դադարից հետո վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնումները

20 օր դադարից հետո վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնումները

0

Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ 20 օր դադարից հետո վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Նշենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Մեկնաբանել