Այս պահին գյուղում ամեն բան նորմալ է և գործողություններ տեղի չեն ունենում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը:
«Գյուղում դեռ որևէ գործողություններ տեղի չեն ունենում ու դեռևս ամեն ինչ նորմալ է, բայց ոչ ոք չի կարող ասել, որ Ոսկեպարը ադրբեջանական է, ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն է»,- ասաց Սերոբ Մախսուդյանը:
Նա նաև նշեց՝ գյուղում առկա են փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Ոսկեպարը հին հայկական գյուղ է:
«Գյուղում է մեր հայտնի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հին առաքելական եկեղեցի է և դրանով արդեն պարզ է, թե քանի տարեկան է գյուղը, այն չի կարող լինել ադրբեջանական, ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները թյուրիմացություն են»,- ասաց գյուղապետը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



