Գլխավոր Տուրիզմ Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները

0

Ջրվեժ ասելով հաՀայաստանի ջրվեժներըսկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած թափվող ջրի հոսանքը:

Ունենալով լեռնային բնույթ՝ Հայաստանի տարածքով հոսող գետերի անկումը բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը: Հայաստանի ջրվեժները մեծ մասամբ գահավիժող են։ Այս մասին հայտնում է armgeo.am   կայքը:

Լիճքի ջրվեժ / Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները գահավիժող են կամ սահանքային։ Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի ջրվեժը (23 մ): Հայաստանում հանդիպում են նաև նույն գետի վրա առաջացած մի քանի ջրվեժներ՝ ջրվեժների կասկադ, օր․՝ Լիճքի ջրվեժները: Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և աշնանը:

Բողաքարի ջրվեժ

Բողաքարի ջրվեժը գտնվում է Զանգեզուրի լեռների արևելահայաց լանջերին՝ Բողաքարի արգելավայրում: Արգելավայրը ստեղծվել է 1989 թվականին: Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ:

Բողաքարի ջրվեժԲողաքարի ջրվեժ

Կարճևանի ջրվեժ

Կարճևանի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կարճևան գյուղի մոտակայքում: Տեղացիները ջրվեժին Ծոր են անվանում:

Կարճևանի ջրվեժ - ArmGeoԿարճևանի ջրվեժ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Ջրահարսի վարսեր

«Ջրահարսի վարսեր» ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։

Ջրահարսի վարսերըՋրահարսի վարսերը / Լուս․ http://www.theiconichand.com/

Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Ջրահարսի վարսերըՋրահարսի վարսերը / Լուս․ http://www.theiconichand.com/

Արտավանի ջրվեժ

Արտավանի ջրվեժը գտնվում է Վայոց ձորում, Արտավան գետի վրա, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք։

Արտավանի ջրվեժԱրտավանի ջրվեժ

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Շաքիի ջրվեժՇաքիի ջրվեժ / Լուս․ http://www.theiconichand.com/

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք․կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով: Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում՝ մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը, առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է:

Թռչկանի ջրվեժԹռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը 2008-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:Թռչկանը հատկապես գեղեցիկ է ձմռանը, երբ ամբողջովին սառչում է։

ԹռչկանԹռչկան

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Գեղարոտի ջրվեժԳեղարոտի ջրվեժ

Նարեի ջրվեժ

Անվանումը պաշտոնական չէ։ Նարեի ջրվեժը գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Նարեի ջրվեժՆարեի ջրվեժ

Մասրուցի ջրվեժ

Մասրուցի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մասրուց գետի վրա։ Մասրուց գետակը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և աջից միանում Ծավ գետին։ Գետի Երկարությունը 12 կմ է։ Տեղացիները ջրվեժին Չռչռ են ասում։ Մասրուցի ջրվեժը հայտնի է նաև Ծավի ջրվեժ և Մազրայի ջրվեժ անվամբ։

Ծավի ջրվեժՄասրուցի ջրվեժ / Լուսանկարը՝ Տարոն Թադևոսյանի

Արջաջուր ջրվեժ

Արջաջուր երկհարկ ջրվեժը գտնվում է Լորուտ գյուղի մոտակայքում, Մարց գետի վտակի վրա, բարձրությունը ավելի քան 7 մետր է։ Արջաջուր է կոչվում քանի որ այս հեռավոր վայրում ըստ ավանդության լողացել են արջերը։

Արջաջուր ջրվեժԱրջաջուր ջրվեժ / Լուսանկարը՝ Վահե Աղամյանի

Աղավնավանքի ջրվեժ

Այս ջրվեժը հայտնաբերել ենք Շունքար լեռան արշավի ընթացքում՝ Աղավնավանք գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Ջրվեժը գտնվում է դժվար հասանելի վայրում, խիտ անտառների մեջ։ Քարտեզի վրա նշված չի և որոշեցինք այն անվանել ուղղակի Աղավնավանքի ջրվեժ։

Հրաչուհու ջրվեժըԱղավնավանքի ջրվեժ

Քարավազի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք:

Քարավազի ջրվեժներՔարավազի ջրվեժներ

Հերհերի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի վրա, համանուն գյուղից  5 կմ հյուսիս:

Հերհերի ջրվեժՀերհերի ջրվեժ

Շաղոտ ջրվեժ

Շաղոտ ջրվեժը գտնվում է Իջևանի լեռներում։ Կարելի է հանդիպել Սառցապատ լեռան վերելքի ճանապարհին։

Շաղոտ ջրվեժՇաղոտ ջրվեժ / Լուսանկարը՝ Մար Պետրոսյանի

Խաչաղբյուրի կամ Լաստիվերի ջրվեժ

Գտնվում է Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի վրա, Լաստիվերի մոտ:

Խաչաղբյուրի ջրվեժԽաչաղբյուրի ջրվեժ

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժները գտնվում ենք Սյունիքի մարզում, Լիճք գյուղից 2 կմ հեռավորության վրա, Զվար գյուղատեղիի միջով հոսող Զվարագետի վրա։

Լիճքի ջրվեժներԼիճքի ջրվեժներ
Լիճքի ջրվեժներԼիճքի ջրվեժներ / Լուսանկարը՝ Կարո Սահակյանի
Լիճքի ջրվեժներԼիճքի ջրվեժներ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Ջրվեժները եզակի են նաև նրանով, որ ջրվեժներից բարձր որևէ բնակավայր չկա և գետով հոսող ջուրն այնքան մաքուր է, որ կարող եք և լողալ և իհարկե խմել այն։ Բոլոր ջրվեժների տակ գոյացել են բնական լողավազաններ, որոնք տեղացիների ու զբոսաշրջիկների լողալու սիրելի վայրն են։ Իսկ սուր զգացողությունների սիրահարները կարող են սահել երրորդ ջրվեժի վրայով։ Ջրվեժներ այցելության, այնտեղ լողալու լավագույն սեզոնը հունիսից սեպտեմբեր ընկած ամիսներն են:

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքներըԼիճքի ջրվեժներ — Մեղրիի հրաշալիքները

Ջրվեժների մյուս խումբը գտնվում է Լիճք գյուղի միջով հոսող Մեղրի գետի վրա։ Այն իրենից ներկայացնում է կիրճի մեջ իրար վրա թափվող գեղեցիկ ջրվեժների համալիր։

Լիճքի ջրվեժներԼիճքի ջրվեժներ

Մեղրի գետի վրա գտնվող մյուս ջրվեժները ձգվում են ջրվեժների կասկադից գետի հունով դեպի վեր, մինչև անտառի ավարտը։

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքներըԼիճքի ջրվեժներ — Մեղրիի հրաշալիքները / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքներըԼիճքի ջրվեժներ — Մեղրիի հրաշալիքները

Սրտեր ջրվեժ

Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Այն Լիճքի ջրվեժներից խոշորագույնն է, և հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։

Սրտեր ջրվեժըՍրտեր ջրվեժը

Շինուհայրի ջրվեժ

Շինուհայրի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Շինուհայր գյուղի մոտ, Հին Խոտ գյուղից Հին Շինուհայր տանող արշավային երթուղու վրա։

Շինուհայրի ջրվեժՇինուհայրի ջրվեժ
Ջրվեժ Որոտանի կիրճումՋրվեժ Որոտանի կիրճում

Այս ջրվեժը նույնպես գտնվում է Որոտանի կիրճում՝ Շինուհայրի ձորում։ Առաջինից ավելի ներքև։

Ջրվեժ Որոտանի կիրճումՋրվեժ Որոտանի կիրճում

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութը`armgeo.am

Մեկնաբանել