Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,-ասված է հայտարարության մեջ:



