Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչու-թյանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Բենիկի Մաշուրյանը և կենտրոնի տնօրենի տեղակալ Սևակ Աշոտի Մարտիրոսյանը, «Երախտագիտության մեդալով»՝ Սիսիանի բժշկական կենտրոնի կրտսեր ռեանիմատոլոգ Վահագն Էդվարդի Պետրոսյանը։
Մայիսի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:




