Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Քիչ առաջ Վերին Շորժայում զինծառայող է զոհվել

Քիչ առաջ Վերին Շորժայում զինծառայող է զոհվել

0

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։  Այս մասին հայտնում են ՊՆ–ից։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել։

«Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»,– ասվում էր հաղորդագրության մեջ

Հ. Գ. Քիչ առաջ ՊՆ հայտարարություն տարածեց վերոհիշյալ դեպքի կապակցությամբ՝ հայտնելով.

«Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի
Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի
կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են»։

Մեկնաբանել