Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղում շինության փլուզում է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Մնացական Կուդիևը: Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի 13 շենքի դիմացի ավտոտնակի առաստաղը փլուզվել է ինչի հետևանքով վնասվել է ավտոտնակում կայանված նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Ա. Տոնոյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան:




