Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Հրդեհի մասին ահազանգ է եղել Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութից. մեկնել է հրշեջների...

Հրդեհի մասին ահազանգ է եղել Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութից. մեկնել է հրշեջների 2 խումբ

0

Մայիսի 26-ին, ժամը 11։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Գնթունիք» ՍՊԸ-ի ծխահեռացման համակարգում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:24-ին, մարվել` 12:01-ին: Այրվել են կախովի առաստաղը (մոտ 100 քմ),  էլեկտրական լարեր (մոտ 60 գմ) և վնասվել է օդափոխման համակարգի խողովակը (մոտ 10 գմ):

Մեկնաբանել