Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ճամբարակ խոշորացված համայնքում բերքի տակ է 8335 հեկտար ցանքատարածություն

Ճամբարակ խոշորացված համայնքում բերքի տակ է 8335 հեկտար ցանքատարածություն

0

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի տնտեսություններում ավարտին է մոտենում գարնանացանը։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, 2021 թվականի մայիսի 26-ի դրությամբ բերքի տակ է գտնվում 833,5 հեկտար ցանքատարածություն, որից  150 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, 60 հեկտարը՝ գարնանացան ցորենի, 302 հեկտարը՝ գարնանացան գարու, 5 հեկտարը՝ եգիպտացորենի, 5 հեկտարը՝ հնդկաձավարի, 16 հեկտարը՝ հատիկաընդեղենային մշակաբույսերի, 40 հեկտարը՝ կարտոֆիլի, 210 հեկտարը՝ բազմամյա խոտաբույսերի, 45,5 հեկտարը՝ բանջարբոստանային մշակաբույսերի՝ վարունգի, լոլիկի, տաքդեղի, սեղանի ճակնդեղի, գազարի, սոխի, սխտորի, կանաչ ոլոռի, կանաչ լոբու ցանքերը։   «Գարնանացանը կարելի է համարել ավարտված։ Այս պահի դրությամբ միայն որոշ տեղերում կարտոֆիլի ցանք է կատարվում։ Ուրախալի է, որ տնտեսություններում տարեցտարի ավելանում են այնպիսի հատիկընդեղենային ու բանջարբոստանային մշակաբույսեր, որոնց մշակումը չի կրել ավանդական բնույթ։ Նախորդ տարի եթե ունեինք 2 հեկտար եգիպտացորենի ցանք, ապա այս տարի այն հասնում է 5 հեկտարի։

Նորություն է նաեւ վարունգի, լոլիկի, պղպեղի, ոլոռի մշակությունը տասնյակ հեկտարների վրա»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Մեկնաբանել