Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին իր առաջին աշխատանքային այցն...

Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին իր առաջին աշխատանքային այցն իրականացրեց Լոռու մարզ. Լուսանկարներ

0
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ դեսպանը եղավ Սպիտակ համայնքում՝ ծաղիկներ խոնարհելով նախ Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի, ապա նաև՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի ու Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների խաչքարերին:
Այնուհետև մարզի ղեկավարը, նախարարն ու դեսպանը եղան Լոռու մարզի փրկարարական վարչության կողմից Վանաձորում անցկացվող քաղաքային որոնողափրկարարական թիմի վարժանքի իրականացման վայրում, որտեղ խաղարկվում էր երկրաշարժի հետևանքների վերացման տեսարան: Նրանք ծանոթացան տարվող աշխատանքներին:
 

Մեկնաբանել