Այսօր Սպիտակում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին: Նորանշանակ դեսպանին դիմավորեց Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը՝ շնորհավորելով պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:Գագիկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց նորանշանակ դեսպանին՝ այցելության համար, իսկ Ճապոնիայի դեսպանն էլ հայտնեց իր երախտագիտությունը՝ բարեկամական վերաբերմունքի և Արևելյան Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված եզակի խաչքարի տեղադրման համար:

Այնուհետև Ճապոնիայի դեսպանը, Սպիտակ համայնքի ղեկավարը և պաշտոնատար այլ անձինք հուշարձանների պուրակում ծաղիկներ խոնարհեցին Սպիտակի երկրաշարժի, Արևելյան Ճապոնիայի ցունամիի և Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի խաչքարներիին:







