Գլխավոր ԵՐԵւԱՆ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել ու բախվել է Kia-ին. Nissan-ի վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈ

0

Shamshyan.com-ի փոխանցմամբ 25-ին, մահվան ելքով վրաերթի է տեղի ուեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Մեկնաբանել