Երեկ՝ մայիսի 26-ի երեկոյան,արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ից հետո Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի առաջին հարկի բնակարններից մեկի դիմացի փոքրիկ հողակտորում գտնվող երկու հաստաբուն ծառերը ապօրինաբար հատվել են:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նույն շենքի մտահոգ բնակիչները ասում էին, որ բնակարանը նոր են գնել, և ծառահատումը կատարել է նոր սեփականատերը: Ըստ բնակիչների՝ ծառերն այնքան բարձրահասակ էին, որ հասնում էին միչև 4-րդ հարկի պատշգամբներ: Բնակիչները ասացին նաև, որ հենց տեսել են ծառը կտրողներին, զանգել են ոստիկանություն, և մինչև նրանք կժամանեին դեպքի վայրն մեկ ծառ արդեն հատվել էր: Ոստիկանները բնակիչներին ասել են, որ գործողությունները դադարեցրել են և հեռացել: Հեռանալուն պես՝ հատել են նաև երկրորդ հաստաբուն ծառը: Բնակիչները պնդում էին, որ նոր սեփականատերը թույլտվություն չի ունեցել նման քայլի, սակայն ծածուկ իր սև գործը կատարեց:



