Երեկ՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ-ին բախվել են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սերոբ Մանուկյանի վարած Lexus մակնիշի և Ծովազարդ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Սասուն Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com -ի փոխանցմամբ վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։





