Գլխավոր ԵՐԵւԱՆ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Նորք Մարաշում ատրճանակով սպանության փորձ...

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Նորք Մարաշում ատրճանակով սպանության փորձ կատարողին. կասկածյալը վիրավորի եղբոր որդին է. (ՖՈՏՈ), Տեսանյութ

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Առուշանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 24-ին Նորք Մարաշ վարչական շրջանի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 61-ամյա Լավրենտի Առուշանյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Գ. Առուշանյանը վիրավոր Լ. Առուշանյանի եղբոր որդին է, ով էլ ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումններ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել