Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Վրաերթ՝ Էջմիածնում. վիրավորին, ով փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, հիվանդանոց է տեղափոխել...

Վրաերթ՝ Էջմիածնում. վիրավորին, ով փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, հիվանդանոց է տեղափոխել ոստիկանը. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Գեղամ Վարդանյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Վաղարշապատի մշակույթի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 30 տարեկան կին հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ  վարորդը փախուստի չի դիմել, ու մինչ նա կահազանգեր հիվանդանոց, նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխում է«Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել