Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Տավուշում լարված իրավիճակ չկա, առավոտյան մի քանի կրակոց է եղել Չինարիի դիրքի...

Տավուշում լարված իրավիճակ չկա, առավոտյան մի քանի կրակոց է եղել Չինարիի դիրքի ուղղությամբ. մարզպետ

0

Տավուշում լարված իրավիճակ չկա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե Բերդի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է ընթանում:

Հարցին՝ կրակոցներ չե՞ն եղել, Ղալումյանը պատասխանեց. «Առավոտյան մի քանի կրակոց է եղել Չինարի՝ դիրքից դիրք»:

Խոսելով Բերդի ուղղությամբ փոխհրաձգության լուրերի մասին, մարզպետն ասաց, որ 5 րոպե առաջ է խոսել Բերդի համայնքապետի հետ եւ նման բան չկա:

Մեկնաբանել