Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարեն Մինասյանը իր վարած բեռնատար Volvo մակնիշի ցեմենտավոզով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Ստեփանյանն ու Մանուկ Հակոբյանը:




