Արցախի նոր պետնախարար (վարչապետ) է նշանակվելու Արցախի նախկին ՄԻՊ–ը` Արտակ Բեգլարյանը։ Այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook–ում։
Արտակ Բեգլարյանը 2020թ.–ի դեկտեմբերի 23–ից զբաղեցնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել էր որպես Արցախի ՄԻՊ։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 22–ը։




