Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գեղանիստ գյուղի 11-րդ փողոցում բախվել են 71-ամյա Վազիր Ուսոյանի վարած Opel Astra մակնիշի և 35-ամյա Մելիք Գյուլբանգյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:


