Գլխավոր ԵՐԵւԱՆ Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինս էլ գլխիվայր հայտնվել...

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինս էլ գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կա վիրավոր. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Գրիգոր Քոսակյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ  բախման հետևանքով Toyota-ն առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել