Գլխավոր ԵՐԵւԱՆ 27-ամյա կինը 8.200 դոլար է գողացել

27-ամյա կինը 8.200 դոլար է գողացել

0

Մայիսի 28-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ մայիսի 27-ի ժամը 12.10-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում Սարի թաղի 15-րդ փողոցի մի տնից գողացել են 8.200 դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 27-ամյա կինը, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել