Գլխավոր ԵՐԵւԱՆ Մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցման ՄԽ համանախագահների առաջարկը. Փաշինյան...

Մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցման ՄԽ համանախագահների առաջարկը. Փաշինյան (տեսանյութ)

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարությունը ողջունելի է Հայաստանի Հանրապետության համար: Ներկայացված քայլերի տրամաբանությունը լիարժեք ընդունելի է: Խոսքը մասնավորապես վերաբերում է սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրությանը:

Այս մասին Ավանի նախընտրական շտաբում հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարակվել է, որպեսզի կողմերը իրենց զորքերը հետ քաշեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային ճշգրտման աշխատանք: Մենք պարտրաստ ենք անմիջապես սկսել մեր ԶՈւ-երի հետ քաշումնա յ պահից, երբ որ համանախագահները մեզ համապատասխան խողովակով տեղեկացնեն, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերված:

Որից հետո պետք է տեղակայվեն կամ ռուս խաղաղապահների, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբերը: Կամ և ռուս խաղաղապահները, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդները: Որից հետո պետք է տեղի ունենա սահմանների դեմարկացիա դելիմիտացիա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանավորության ներքո »,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել