Գլխավոր Без рубрики Զինադադարից հետո որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված...

Զինադադարից հետո որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է

0

ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը: 2021 թվականի մայիսի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արձանագրվել է 690 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում նվազել են հրդեհի մասին կանչերը: Գրանցված 6 կանչից 4-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ բնակելի շինությունում, ևս մեկ ահազանգ կեղծ է եղել: Հրդեհի դեպքերից Մարտունիում տուժել է մեկ քաղաքացի: Ստացված այրվածքներով վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին շաբաթվա ընթացքում ստացվել է 1 կանչ: Մահվան ելքով դեպք է արձանագրվել Լիսագոր-Բերձոր ճանապարհահատվածին: Տուժել է 2 քաղաքացի: ԱԻՊԾ Լիսագորի տեղամասի փրկարարները նրանց հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ բժշկական օգնության մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտ:

Պատերազմից հետո Արցախի տարածքում հայտնված ռազմամթերքի որոնման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են առանց դադարի ռեժիմով: Ծառայության սակրավորական խմբերի հետ մեկտեղ գործընթացին լծվել են «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ գործընկերները: Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են գրադ կայանքից արձակված BM-21 տեսակի 16 հրթիռ, թնդանոթի 5 արկ, հրթիռակասետային 6 ռումբ, ВОГ-17 տիպի 7 նռնակ և ականանետի 82մմ 6 ական: Օձի հայտնաբերման մասով ստացվել է 3 կանչ: Սողունները հայտնվել են բնակելի տներում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ վայր:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 33 կանչ: Փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել 18 բնակչի, ջուր է մատակարարել Ասկերանի շրջանի 3 գյուղի բնակիչներին: Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնման նպատակով ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է մեկ ելք: Մայիսի 24-ին Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայություն

Մեկնաբանել