Գլխավոր Արտակարգ Կոտայքում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է

Կոտայքում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է

0

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը ,ժամը 22:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Չալիկյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի եւ Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 35-ամյա Արտավազդ Վարադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղեւոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 44-ամյա  Արտյոմ Հովհաննիսյանն ու Mercedes ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են  ավտոմեքնաները, փակել գազաբալոնի փականը եւ սահմանազատել տարածքն ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել ավտոմեքենան:

Մեկնաբանել