Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 390-ին: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
«Ներկայում ՀՀ տարածքում 11 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 35 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 71 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 316»,- նշեց Խաչատրյանը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




