Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Հիմնանորոգվում է Գավառի մարզադպրոցը

Հիմնանորոգվում է Գավառի մարզադպրոցը

0

Այս օրերին Գավառի մարզադպրոցում շինարարական ակտիվ եռուզեռ է։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնությունը  Վահան եւ Ռուբեն Ափրոյան եղբայրներինն է, քանի որ իրենց հոր՝Գրիշա Ափրոյանի  անմիջական եւ հետեւողական մասնակցությամբ է նախորդ դարի 60-ական թվականներին հիմնադրվել ու կայացել Գավառի մարզադպրոցը։

Մայիսի 31-ի դրությամբ  արդեն հիմնանորոգվել եւ կահավորվել է երկրորդ հարկի դահլիճը, որտեղ կազմակերպվում են կարատեի, ըմբշամարտի եւ բռնցքամարտի պարապմունքները: Մնացած հատվածներում աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են։ Մարզադպրոցի աշխատակիցներն ու մարզիկները առանձնահատուկ ոգեւորությամբ են սպասում մեծ դահլիճի հիմնանորոգման ավարտին. այստեղ անցկացվում են ֆուտբոլի, վոլեյբոլի պարապմունքները, ինչպես նաեւ մազական բոլոր միջոցառումները:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել