Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Մորաքրոջ բնակարանից 3 միլիոն 800 հազար դրամ գումար է հափշտակել. Վանաձորի բնակչուհուն...

Մորաքրոջ բնակարանից 3 միլիոն 800 հազար դրամ գումար է հափշտակել. Վանաձորի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել

0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է մորաքրոջ բնակարանից կատարված գողության դեպքը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչուհին, նախապես տեղյակ լինելով մորաքրոջ բնակարանում պահվող գումարի մասին, օգտվելով նրա տուն ազատ ելումուտ ունենալու հանգամանքից, 2021թ. մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում այցելել է վերջինիս տուն և գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 3.800.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մեկնաբանել