Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ 25-ամյա երիտասարդը գարեջրատանը դանակահարել է համաքաղաքացուն․ ՔԿ

25-ամյա երիտասարդը գարեջրատանը դանակահարել է համաքաղաքացուն․ ՔԿ

0

25-ամյա երիտասարդը գարեջրատանը դանակահարել է համաքաղաքացուն. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մեղադրանք է առաջադրվել երիտասարդին։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորեւ․

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գարեջրատան հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 25-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն քաղաքի բնակչի գոտկային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Երիտասարդը ինքնակամ ներկայացել է իրավապահներին և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել են հագուստներ, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել