Գլխավոր Без рубрики Երևանում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, հետո վրաերթի ենթարկել հետիոտների, բախվել ՃՈ Toyota-ին...

Երևանում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, հետո վրաերթի ենթարկել հետիոտների, բախվել ՃՈ Toyota-ին ու Opel-ի. կան տուժածներ

0

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ ԱԻՆ փրկարարները։  Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Տեղում աշխատել են նաև շտապ օգնության ու ոստիկանության աշխատակիցները:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել