Երեւանում այսօր տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել է Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, հանցագործի թիրախը, սակայն, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում:
ՀԺ-ի տեղեկություններով, դեպքից հետո ոստիկանները քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին տարել են ոստիկանություն:
Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի եւ մեկ այլ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։ Երկու մեքենաներն էլ, մեր տեղեկություններով, զրահապատ են:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




