Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ «Այսօր արդեն նույնականացված 3 մարմին է գնացել». Մարտունու դիահերձարանում պահվում են զինվորների...

«Այսօր արդեն նույնականացված 3 մարմին է գնացել». Մարտունու դիահերձարանում պահվում են զինվորների մարմիններն ու մասունքները

0

Մարտունու դիահերձարանում նույնպես պահվում են զինվորների մարմիններ ու մասունքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու դիահերձարանի պաթոլոգ-անատոմ Արտաշ Խաչատրյանը։

«Բոլորը ԴՆԹ-արված են, նմուշառումներն արված են, փորձաքննությունն անցկացված են, պահվում են սառնարանային պայմաններում»,- նշեց նա։

Արտաշ Խաչատրյանը չցանկացավ մարմինների թիվը նշել։

«Տարբեր ժամանակներում են բերվել, պատերազմի օրերից մինչեւ հիմա։ Նույնականացվում եւ հանձնվում է ծնողներերին։ Օրինակ՝ այսօր արդեն 3  հատ գնացել է նույնականացված։ Ամեն օր այդ թիվն աճում է, շատ մեծ թիվ կազմում են նույնականացված դիակները»,- ասաց նա։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել