Գլխավոր ԵՐԵւԱՆ Կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

0
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ, ձեռնպահ չկար:

Այս փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը:

Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են:

Մեկնաբանել