Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Դասերից նաեւ փախել եմ․ վերջին զանգը Բարձրունու միակ շրջանավարտի համար` առանց վալսի

Դասերից նաեւ փախել եմ․ վերջին զանգը Բարձրունու միակ շրջանավարտի համար` առանց վալսի

0

Հանրապետության 1402 դպրոցում այսօր վերջին դաս էր։  Կյանքի նոր փուլն այսօր դիմավորել է 20.785 շրջանավարտ։ Մինչ Երևանի տարբեր դպրոցներում վերջին զանգն անցել է բազմամարդ ու աղմկոտ, երկրի 27 դպրոցում վերջին զանգը հնչել է ընդամենը 1 աշակերտի համար, իսկ եւս 29 դպրոցում այն ընդհանրապես չի հնչել։ «Ռադիոլուրի» զրուցակիցը Վայոց ձորի Բարձրունի գյուղի դպրոցի միակ շրջանավարտն է․ Սոնան անկեղծացել է՝ իրեն դա շատ հարցերում է խանգարել, բայց դասերից փախչելու առումով՝ ոչ անյքան։

Սահմանամերձ Բարձրունի գյուղում վերջին զանգն այսօր հնչեց միայն Սոնայի համար։ Դպրոցի միակ շրջանավարտն է։ 9-րդ-ում դասարանից հեռացավ Սոնայի հետ սովորող միակ աշակերտը․ դպրոցական վերջին 3 տարին դասարանում առաջինն էր ու միակը։ Տխուր եմ՝ ասաց, որ իմ «Վերջին զանգ»-ն էլ մյուս դպրոցների պես աղմկոտ ու բազմամարդ չէ, բայց դպրոցի  ողջ անձնակազմը ջանացել է միայն իր համար օրը տոն դարձնել։

«Դժվարություննե՞րը․․․ձանձրանում էի մենակ, դասընկերներ չունեի։ Բայց կողքի դասարանի դասընկերների հետ արդեն լավ էր»։

Բեմին միայնակ չթողնելու համար ավարտական հանդեսին Սոնային այլ դասարանների աշակերտներն են շրջապատել։ Միայն թե վալս չկար։

Առաջին ուսուցչի ու դասղեկի, դպրոցը երբեք չմոռանալու մասին խոսքեր այսօր Բարձրունիում էլ են հնչել։ Դասարանի միակ աշակերտը լինելը Սոնային ավելի է մտերմացրել ուսուցիչների հետ։ Միակ լինելը չի խանգարել, որ դասերից էլ փախչի։

«Դե որ մենակ եմ եղել, վերջին դասաժամերը չեմ ուզեցել նստել ու զգացել եմ, որ հնարավորություն ունեմ փախչելու, շուտ տուն եմ եկել։ Կամ երբ մի քիչ ցուրտ է եղել ձմռանը, մի քանի անգամ նույնիսկ չեմ գնացել դասի, որովհետև մենակ եմ եղել»։

Չի դժգոհում։ Դպրոցական տարիներն ընդհանուր առմամբ հետաքրքիր էին։ Միայն թե սիրահարվել չի հասցրել։

«Չեմ հասցրել, երևի հարմար թեկնածու չի եղել»։

Գյուղի միակ միջնակարգ դպրոցից Սոնայենց տուն 10-15 րոպե է։  Դպրոցի ճամփան ցուրտ ամիսներին ավելի երկար էր թվում․հեշտ չէր հասնելը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել