Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է Ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ ԱԱԾ-ն ձերբակալել է...

Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է Ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ ԱԱԾ-ն ձերբակալել է նրան

0

Ինչպես հայտնել ենք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում է։  Վարչապետի պաշոտանակատարը դավաճաններին պատժելու Գեղանիստ համայնքի բնակչի կոչին ի պատասխան ասաց, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։

Նա նշեց, որ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին։ Խոսքը կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով լինելով մարտի դաշտում եղել է Ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ Հադրութի շրջանի մեր ոժերի տեղակայման եւ այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակել է։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գիտի այդ մարդու անունը, այն ջոկատի անունը որի ներկայացուցիչ է եղել նա։

Մեկնաբանել