Գլխավոր ԵՐԵւԱՆ ՀՀ ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈ

ՀՀ ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈ

0
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 3-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 8-ամյա Օդիսսեյ Պավլովինը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 28-ին, Մասիսի բժշկական կենտրոնից։

Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Լյուդվիգ Մայիլյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի էր ենթարկել Օդիսսեյին։

Մեկնաբանել