Հունիսի 2-3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Արարատի մարզի Ոստան գյուղում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 255 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:




