Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մեղրիի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Մեղրիի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

0

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները մայիսի 29-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կապանի 36-ամյա մի բնակչի՝ 6 խմ փայտանյութով բեռնված «Ամիգո» մակնիշի բեռնատարով հանդերձ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ 20 օր առաջ Սյունիքի մարզի Ծավ գյուղի անտառում ծառեր էր ապօրինի հատել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մայիսի 24-ին ևս նույն անտառից ապօրինի հատել էր ծառեր և 3 խմ վառելափայտը վաճառել։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել