2021 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախորդ տարվա նույն օրվա համեմատ ՀԴՄ կտրոններով արձանագրված առեւտրաշրջանառությունն աճել է 27.7 տոկոսով: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Հունիսի 1-ին Հանրապետության, թե՛ խանութներում, թե՛ սրճարաններում նկատելի աշխուժություն կար, ինչով պայմանավորված ՀԺ-ն դիմեց ՊԵԿ՝ հասկանալու, թե որքա՞ն ՀԴՄ կտրոն է տպվել այդ օրը եւ որքա՞ն է կազմել առեւտրաշրջանառությունը այդ տպագրված կտրոններով՝ 2020-ի եւ 2019-ի նույն օրվա համեմատ:
Ըստ ՊԵԿ-ի պատասխանի՝ 2021 թվականի հունիսի 1-ին ամբողջ Հանրապետությունում տպվել է 1 մլն 607 հազար 101 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել է 6 մլրդ 153 մլն 636 հազար 229 դրամ: 2020 թվականի նույն օրը տպագրվել էր՝ 1 մլն 247 հազար 47 հատ ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը կազմել էր 4 մլրդ 817 մլն 710 հազար 971 դրամ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




