«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հունիսի 4-ին ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 48 տրանսպորտային միջոց, որից 20-ի ղեկին անչափահասներ են եղել։
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը նախապես հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը, ևս մեկ անգամ շնորհավորել շրջանավարտներին և մաղթել բարի երթ։




