Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացի, 25-ամյա վարորդը DAF բեռնատարով կողաշրջվել է....

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացի, 25-ամյա վարորդը DAF բեռնատարով կողաշրջվել է. (ՖՈՏՈ)

0

Երեկ՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:   Ժամը 11:00-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 25-ամյա Մուկրան Մեկուրիձեն՝ իր վարած DAF մակնիշի VZ 720 ZV համարանիշի ավտոմեքենայով՝ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, Ղազանչի գյուղի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  Shamshyan.com -ի փոխանցմամբ  օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել