Գլխավոր Без рубрики Մարտական հենակետերում ստուգել են կատարված ինժեներական աշխատանքները

Մարտական հենակետերում ստուգել են կատարված ինժեներական աշխատանքները

0

Հունիսի 6-ին, 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ, ստուգայցեր են իրականացվել ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Մեկնաբանել