
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հունիսի 7-ին անցկացրել է Հայկական Փի Ար 5-րդ մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության նպատակն էր համակարգել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում Փի Ար մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:

Փորձագիտական ուսումնասիրության, ինչպես նաև թիրախային լսարանի համար նախատեսված հարցումների արդյունքների հիման վրա արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգրկվել է «Տարվա պետական կառույց» անվանակարգի լավագույն եռյակում: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:
«ԱԻՆ-ի՝ հանրության հետ թափանցիկ, բաց ու կառուցողական աշխատելաոճի ձևավորման հարցում հատկապես մեծ է լրատվամիջոցների դերը: Նախարարությունը շնորհակալ է նաև գործընկեր լրատվամիջոցներին՝ վստահության ու համագործակցության համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: