
Shamshyan.com -ի փոխանցմամբ արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի աղբավայրում։ Ուժեղ կրակն ու ծուխն անգամ տեսանելի են Եևևանի տարբեր թաղամասերից ու Մասիս քաղաքից։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հրդեհաշիջման ծառայողները։
Հրշեջներին օգնում են աղբավայրի աշխատակիցներն ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով հրդեհաշիջման անընդհատ հրշեջներին ջուր են մատակարարում քաղաքապետարանի ջրատարները։