Գլխավոր Ահազանգ Ինքնասպանություննե՞րն են հրամանատարի ազատման պատճառը

Ինքնասպանություննե՞րն են հրամանատարի ազատման պատճառը

0

Մեղրիում տեղակայված N զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը ազատվել է պաշտոնից։  Ըստ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի՝ պատճառը քաղաքական է եղել։  Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Սակայն մեր աղբյուրների տեղեկատվությամբ, Գեւորգյանի ազատման պատճառը զորամասում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած երկու զինծառայողների ինքնասպանությունն է եղել։ «Նախ այդ դեպքերը, եթե չեմ սխալվում, մոտ մեկ ամիս առաջ են եղել։ Մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երիտասարդ է եղել։ Տեղափոխել են հիվանդանոց, հետո նրա հայրը տվել է համաձայնություն, որ տղան շարունակի ծառայությունը։ Մյուսն էլ դժբախտ պատահար է եղել։  Արգամ Գեւորգյանն այդ ժամանակ Երեւանում էր, ու հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար կար»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մխիթար Զաքարյանը։ Վերջինս կարծում է, որ այդ դեպքերը կապ չունեն, ծառայողական քննություն էր սկսվել եւ ամեն ինչ պարզվել էր։
Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել