
Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք է անցկացրել, որի ընթացքին հետևել են ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ նրանց ներկայացվել են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող ուժերն ու միջոցները։ Վարժանքը տևել է 32 ժամ։
