Երեկ «Վիննի Պուխ և ընկերներ» մասնավոր մանկապարտեզում տեղի ունեցած թունավորման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ հանգամանքները պարզվում են: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Մեր տեղեկություններով, նախնական վարկածով՝ երեխաների ինքնազգացողությունը վատացել է նախաճաշի ժամին՝ կաթնամթերք օգտագործելուց հետո:
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։