Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Մասիս համայնքում մեկնարկել են Սուրբ Սանդուխտի անունը կրող եկեղեցու կառուցման աշխատանքները

Մասիս համայնքում մեկնարկել են Սուրբ Սանդուխտի անունը կրող եկեղեցու կառուցման աշխատանքները

0
Մասիս համայնքում մեկնարկել են Սուրբ Սանդուխտի անունը կրող եկեղեցու կառուցման աշխատանքները:
Ապագա եկեղեցին կառուցվում է համայնքի հողաշեն, խոնարհված Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում, ունենալու է բազիլիկ, ուղղանկյուն հատակագիծ:
Աշխատանքներն իրականացվում են համայնքի անհատ բարերարների աջակցությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի նախաձեռնությամբ:
Եկեղեցու ճարտարապետը Գարեգին Կնյազյանն է:

Մեկնաբանել