Վանաձորցի 28-ամյա Թեւոս Ասատրյանը 15 տարի առաջ Bugatti ավտոմեքենայի լուսանկարն է տեսնում: Մեքենան առաջին իսկ վայրկյանից մտնում է տղայի սիրտը: Այս մասին հայտնում է`aravot.am-ը:
Թեւոսն էլ որոշում է, որ մի օր ունենալու է այդ մեքենան: Մի քանի տարի շարունակ մտքում պահելով Bugatti ունենալու գաղափարը, Թեւոսն ի վերջո որոշում է ձեռք բերել այն, բայց ոչ թե գնել, այլ ինքնուրույն զրոյից հավաքել. «18 տարեկան էի, երբ անվճար ընդունվեցի Երեւանի պետական համալսարան եւ մի պահ մոռացել էի իմ երազանքի մասին: Համալսարանում սովորելու ընթացքում վերհիշեցի եւ որոշեցի, որ պետք է մեքենա սարքեմ: Միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինն եմ սովորել:
Հետո երազանքս ինձ համար դարձավ նպատակ, բայց տեսա, որ հնարավորություն չունեմ, քանի որ չեմ աշխատում: Որոշեցի համալսարանը թողնեմ, գնամ բանակ, հետ գամ, ինչ-որ մի աշխատանք գտնեմ ու սկսեմ սարքել»:
Եվ առաջին իսկ 500.000 դրամը հավաքելուց հետո, 2014 թվականի սեպտեմբերից անցնում է գործի:
Թեւոսն ասում է, որ թղթի վրա երբեք մեքենայի կառուցվածքը չի գծագրել, դրանք միշտ մտքի մեջ են եղել. «Գործարանային միայն մեքենայի անիվներն են, շարժիչը, փոխանցման տուփը, ապակիները, ղեկը: Սլաքներից սկսած՝ մնացած ամեն ինչը ես եմ սարքել: Ոչ մեկից խորհուրդ չեմ հարցրել, ես ինքն ինձնով եմ հավաքել, մասնագետի չեմ դիմել»: Թեւոսը ժամանակին բռնցքամարտով է զբաղվել, ապա եռամարտի ռեկորդակիր է եղել: Սակայն մեքենան ստեղծելու ճանապարհին մոռանում ամեն ինչ: Սկզբում բոլորը թերահավատորեն են մոտենում երիտասարդի՝ մեքենա ստեղծելու գաղափարին, սակայն որոշ ժամանակ անց կարծիքները փոխում են.
Գիշերները չքնելու, մտածմունքների արդյունքում 12 կգ նիհարել եմ: Բայց չի եղել մի պահ, որ ես փոշմանեմ: Իմ ձգտումները միշտ գերազանցել են իմ հնարավորությունները: Շատ դժվարություններ եմ ունեցել: Որ սկսեցի սարքել, չկար մի հոգի, որ հավանություն տար: Բոլորն ասում էին, որ չի լինի: Նույնիսկ մասնագետներ կային, որ ասում էին՝ չի ստացվի: Հիշում, եմ, որ մենակ ռամեն էի հավաքել, ամեն առավոտ գնում էի՝ տեսնում, որ եղբայրս տարել էր, պահել, որ չսարքեմ: Բայց երբ որ տեսքը մի քիչ արդեն սկսեց նմանվել մեքենայի, բոլորը կարծիքները փոխեցին»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: